
Bahai.am
By Bahai.am

Bahai.amNov 01, 2022

Ազատության տանող դարպասները / Գլուխ 15
Գլուխ տասնհինգերորդ
«Եթե դուք հավատում եք Ինձ, Ես ձեզ ընդմիշտ կդարձնեմ Իմ հոգու մտերիմները Իմ Մեծության Բնակավայրում և Իմ Կատարելության ուղեկիցները Իմ Զորության Թագավորությունում»:
Բահաուլլա

Ազատության տանող դարպասները / Գլուխ 14
Գլուխ տասնչորսերորդ
Յուրաքանչյուր Մեսիա եկել է մարդկության աշխարհ: Ուստի մենք պետք է ուսումնասիրենք աստվածային կրոնի հիմքերը, բացահայտենք դրա էությունը, վերահաստատենք այն և տարածենք նրա գաղափարները աշխարհով մեկ, որպեսզի այն դառնա մարդկության համար լուսավորության և կրթության աղբյուր, որպեսզի հոգևոր մահկանացուները հարություն առնեն, հոգևոր կույրերը տեսնեն, և նրանք, ովքեր ականջալուր չեն լսում Աստծուն, արթնանան:
Աբդուլ-Բահա

Ազատության տանող դարպասները / Գլուխ 13
Գլուխ տասներեքերորդ
Մարդկային կյանքը սուրբ է և հավերժական, բայց ոչ մահկանացու կամ մարմնական: Մարդու մեծությունը Աստծո գիտության հետ հաղորդության մեջ է: Մարդու երջանկությունը Աստծո սիրո բույրի մեջ է: Այս մարդկային աշխարհի գագաթներից ամենաբարձրն է:
Աբդուլ-Բահա: Համաշխարհային Խաղաղության հռչակում

Ազատության տանող դարպասները / Գլուխ 12
Գլուխ տասներկուերորդ
Աշխարհի հավասարակշռությունը խախտված է այս մեծագույն, այս Նոր Աշխարհակարգի ցնցող ազդեցությամբ: Մարդկության կանոնակարգված կյանքը լիովին փոխակերպվել է այս աննախադեպ, այս հրաշագործ Կառուցվածքի ազդեցության տակ, որի նմանը մահկանացուների աչքերը նախկինում չէին տեսել:
Բահաուլլա, Հատիկներ LXX.1

Ազատության տանող դարպասները / Գլուխ 11
Գլուխ տասնմեկերորդ
Նա, Ով Հավերժական Գեղեցկությունն է, թույլ տվեց Իրեն շղթայել, որպեսզի մարդկությունն ազատվի իր կապանքներից, համաձայնեց դառնալ այս ամենահզոր Զնդանի գերին, որպեսզի ողջ աշխարհը ձեռք բերի իսկական ազատություն։ Նա ըմպեց վշտի գավաթից մինչև վերջին կաթիլը, որպեսզի երկրագնդի բոլոր ժողովուրդները լցվեն հարատև ուրախությամբ և հասնեն երջանկության։
Բահաուլլա, «Հատիկներ» XLV

Ազատության տանող դարպասները / Գլուխ 10
Գլուխ տասներորդ
Ես զոհաբերեցի իմ հոգին և մարմինը հանուն Աստծո՝ բոլոր աշխարհների Տիրոջ ... Ես խոսում եմ միայն Նրա հրամանով և Աստծո իշխանությամբ, Նրա զորությամբ, ես հետևում եմ միայն Նրա ճշմարտությանը: Նա հիրավի կպարգևատրի ճշմարիտներին:
Բահաուլլա, Հատիկներ, LXVI

Ազատության տանող դարպասները / Գլուխ 9
Գլուխ իններորդ
Իրապես իմաստուն է նա, ում աշխարհը և աշխարհիկ ամեն բան չեն խանգարում ճանաչել սույն օրվա Լույսը, ով թույլ չի տվել դատարկախոսությանը մոլորեցնել իրեն արդարության ճանապարհից: Իրապես մեռած է նա, ով սույն Հայտնության սքանչելի լուսաբացին չի կարողացել վերածնվել նրա` հոգեհույզ շնչից: Իրապես բանտարկյալ է նա, ով չի ընդունել Գերագույն Ազատարարին, այլ կապել է իր հոգին սահմանափակության, կարոտի և անօգնականության շղթաներով` իր կրքերի կապանքների մեջ:
Բահաուլլա, Հատիկներ LXXXV

Ազատության տանող դարպասները / Գլուխ 8
Գլուխ ութերորդ
Մենք այստեղ ենք եկել աշխատանքի և ծառայության համար, ոչ թե նրա համար, որ վայելենք մաքուր օդն ու տեսարանները:
Դուբլինում Աբդուլ-Բահայի ելույթից, Նյու-Հեմփշիր

Ազատության տանող դարպասները / Գլուխ 7
Գլուխ յոթերորդ
Հետևաբար, մենք տեսնում ենք, որ մարդկային հարաբերությունների աշխարհում սերն է ամենամեծ տիրակալն ու ղեկավարը: Եթե սերը վերանա, կվերանա նաև փոխադարձ ձգման ուժը, մարդկային սրտերի մտերմությունը կխախտվի և երկրի վրա կյանքը կդադարի:
Աբդուլ-Բահա, Համաշխարհային խաղաղության հռչակագիր

Ազատության տանող դարպասները / Գլուխ 6
Գլուխ վեցերորդ
Մարդկային եղբայրության սկզբունքները հաստատվում են Աստծո մարգարեների կողմից: Հոգևոր եղբայրությունը, որի կրակը վառվում և հաստատվում է Սուրբ Հոգու քամուց, միավորում է ժողովուրդներին և վերացնում պայքարի և պատերազմների պատճառները: Այն մարդկությունը փոխակերպում է մեկ մեծ ընտանիքի և ստեղծում հիմքեր, որոնց վրա հիմնված է ամբողջ մարդկության միասնությունը: Եվ, հետևաբար, մեզ հարկավոր է ուսումնասիրել այս աստվածային եղբայրության հիմքի իրականությունը:
Աբդուլ-Բահա: Խաղաղության համաշխարհային հռչակագիր:

Ազատության տանող դարպասները / Գլուխ 5
Աստծո շուրթերից բխող յուրաքանչյուր խոսք օժտված է այնպիսի զորությամբ, որն ունակ է նոր կյանք հաղորդել ցանկացած մարդու, եթե դուք մեկն եք նրանցից, ովքեր ըմբռնել են այդ ճշմարտությունը: Բոլոր զարմանահրաշ գործերը, որոնց ականատեսն եք դուք այս աշխահում, կատարվել են Նրա գերագույն և ամենաբարձր Կամքի, Նրա զարմանահրաշ և անզիջում մտադրության ազդեցության ներքո:
Բահաուլլա,Գրվածքներից Հատիկներ, L

Ազատության տանող դարպասները / Գլուխ 4
Եվ վերջապես, հայտնվում է Աբդուլ-Բահայի՝ կենսունակությամբ և մագնիսական գրավչությամբ լի անհատականությունը, չնայած բոլորովին այլ մակարդակի և բոլորովին այլ որակի վրա, որը տարբերվում է իրեն նախորդող Երկու Գործիչներից, Նրա մեջ փառքն ու զորությունը արտացոլվում են այնքանով, որ ոչ մի մարդ, որքան էլ որ բարձր լինի նրա դիրքը, չի կարող նույնիսկ հույս ունենալ, որ կհամեմատվի նրանց հետ. փառք ու զորություն, որով օժտված են միայն Աստվածահայտնիչները: Շողի Էֆֆենդի, Բահաուլլայի Արքայությունը

Ազատության տանող դարպասները / Գլուխ 3
Լուսավորիր, ով Տեր իմ, Քո ծառաների աչքերը և փայլեցրու նրանց սրտերը Քո գիտության լույսի շքեղությամբ, որպեսզի նրանք հասնեն սույն բարձրագույն դիրքի վեհությանը և տեսնեն այս ամենապայծառ Երկնակամարը, որպեսզի, թերևս, մարդկային վրդովմունքները չխանգարեն նրանց նայելու Քո միասնության շողացող լույսին և չշեղեն նրանց հրաժարման Երկնակամարին դիմելուց: Բահաուլլա

Ազատության տանող դարպասները / Գլուխ 2
Բահայի ուսմունքի վստահելի Մեկնաբանը և ուսմունքի Մարմնավորումը Նրա ավագ որդին` Աբդուլ-Բահան էր (Բահայի ծառան), որը նշանակված էր Նրա Հոր կողմից որպես Կենտրոնակետ, ում բոլոր բահայիները պետք է դիմեն խորհուրդների և առաջնորդության համար:
Շողի էֆֆենդի

Ազատության տանող դարպասները / Գլուխ 1
«Ազատության տանող դարպասները» գիրքը նորագույն պատմության ամենանշանավոր կրոնական գործիչներից մեկի ՝ Բահայի հավատի մարգարեի որդու և Նրա իսկ կողմից նշանակված իրավահաջորդի՝ Աբդուլ-Բահայի դիմանկարն է: