Skip to main content
Spotify for Podcasters
Ասե՞մ, թե՞ չասեմ

Ասե՞մ, թե՞ չասեմ

By Գորիսի մամուլի ակումբ

Գորիսի մամուլի ակումբը ներկայացնում է «Ասե՞մ, թե՝ չասեմ» փոդքասթը։
Անդրադառնալու ենք Սյունիքի մարզի ամենատարբեր թեմաներին։
Դու ևս կարող ես առաջարկել քեզ հետաքրքրող թեման։
Գրիր, զանգիր, կիսվիր քո կարծիքով։
Currently playing episode

Աշխատաշուկա և աշխատանքային հարաբերություններ

Ասե՞մ, թե՞ չասեմ Nov 24, 2022

00:00
08:54
Նվարդ Հարությունյան․ արտակարգ իրավիճակներում ակներև էր բոլոր օղակների համագործակցությունը

Նվարդ Հարությունյան․ արտակարգ իրավիճակներում ակներև էր բոլոր օղակների համագործակցությունը

Մեր զրուցակիցն է Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը

Nov 27, 202304:49
Մի ուսանողի պատմություն

Մի ուսանողի պատմություն

«Ասե՞մ, թե՞ չասեմ»-ի հյուրն է Ալինա Գևորգյանը: Մասնագիտությամբ պատմաբան, զբոսավար դառնալու մասին մտածող  մագիստրոսը ներկայումս ակտիվ ներգրավված է հասարակական տարբեր նախաձեռնություններում՝ շատ դեպքերում փորձելով իր մասնագիտական հետաքրքրվածությունը համատեղել հաճելի նախաձեռնությունների հետ։ Այս փոդքասթում Ալինան իր օրինակով պատմում է ոչ ֆորմալ կրթության, հասարակական ակտիվության միջոցով ինքնազարգացման, ներքին կոմպլեքսներից ազատվելու, նախաձեռնողականության ու համայնքային կյանքում որևէ փոփոխություն բերելու մասին։

Apr 03, 202306:30
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները օրենսդրական փոփոխությունների համատեքստում

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները օրենսդրական փոփոխությունների համատեքստում

«Ասե՞մ, թե՞ չասեմի» հյուրը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի նախագահ Մուշեղ Հովսեփյանն է, ում հետ խոսել ենք հաշմադամություն ունեցող անձանց իրավունքների, օրենսդրական փոփոխությունների և այլ կարևոր հարցերի շուրջ։

Nov 30, 202223:15
Մշակութային հաստատությունները որպես գիտակրթական միջավայր

Մշակութային հաստատությունները որպես գիտակրթական միջավայր

«Ասե՞մ, թե՞ չասեմը» հյուրընկալել է արվեստաբան Նաիրի Խաչատուրեանին, ում հետ զրուցել ենք, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել մշակութային հաստատությունները գիտակրթական միջավայր դարձնելու համար։ Լուծումներից մեկը բազմակողմանի և միջոլորտային նախագծերի իրականացումն է։ Ավելին՝ լսեք փոդքասթում։

Nov 28, 202209:45
Ներառական կրթության կազմակերպումը հանրակրթական դպրոցներում

Ներառական կրթության կազմակերպումը հանրակրթական դպրոցներում

«Ասե՞մ, թե՞ չասեմը» զրուցել է հատուկ մանկավարժ Լիանա Ասատրյանի հետ հանրակրթական դպրոցներում ներառական կրթության կազմակերպման թեմայով։ Խոսել ենք դպրոցների շենքային պայմանների, մասնագետների պակասի, հասարակական կյանքին ինտեգրվելու բարդությունների և այլ հարցերի շուրջ։

Nov 24, 202204:06
Աշխատաշուկա և աշխատանքային հարաբերություններ

Աշխատաշուկա և աշխատանքային հարաբերություններ

«Ասե՞մ, թե՞ չասեմի» հյուրն է Միասնական սոցիալական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնի ավագ մասնագետ Նաիրա Մկրտչյանի հետ, ում հետ զրուցել ենք Գորիսում աշխատաշուկայի և աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ, քննարկել շուկայում աշխատատեղերի պահանջարկի, գործազուրկի կարգավիճակ ձեռք բերելու, ինչպես նաև պետության կողմից իրականացվող քաղաքականությունը զբաղվածության խնդրի լուծման հարցում։

Nov 24, 202208:54
Համայնքների խոշորացումը Սիսիան համայնքի վերամիավորման համատեքստում

Համայնքների խոշորացումը Սիսիան համայնքի վերամիավորման համատեքստում

«Ասե՞մ, թե՞ չասեմը» հյուրընկալել է ՏԻՄ փորձագետ Կարեն Հովհաննեսյանին, ում հետ խոսել ենք Սիսիան համայնքի վերամիավորման համատեքստում համայնքների խոշորացման մասին․ գործընթացի դրական ու բացասական կողմերի, քաղած դասերի և այլ թեմաների շուրջ։

Nov 21, 202209:32
 Նորարարությունը և ձեռնարկատիրությունը կրթության կազմակերպման գործում

Նորարարությունը և ձեռնարկատիրությունը կրթության կազմակերպման գործում

«Ասե՞մ, թե՞ չասեմի» հյուրն է ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի փորձագետ Միքայել Հովհաննիսյանը, ում հետ խոսել ենք կրթության կազմակերպման գործընթացքում նորարարական ու ձեռնակատիրական գործունեություն ծավալելու, մարզային ուսումնական հաստատություններում նորարարությունների իրականացման ռիսկերի, առավելությունների, շուկայի և կրթական հաստատությունների կապի ու մի շարք այլ հարցերի մասին։

Nov 15, 202220:07
Վաղատուրը՝ չհայտարարված պատերազմից հետո

Վաղատուրը՝ չհայտարարված պատերազմից հետո

«Ասե՞մ թե՞ չասե՞մը» Վաղատուր գյուղում է։ Բնակիչները պատմում են սեպտեմբերի 13-ին հակառակորդի կողմից հասցված վնասների և անցնող օրերի  մասին։

Oct 17, 202204:19
Արտակարգ իրավիճակում ՝ արտակարգ զգոնություն

Արտակարգ իրավիճակում ՝ արտակարգ զգոնություն

Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Անդրանիկ Սահակյանը «Ասե՞մ, թե՞ չասեմի» լսարանին պատմում է իրենց գործունեության մասին, ասելով, որ բնակիչները պետք է կարողանան արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել․ տարբերակել միմյանց նմանվող, բայց տարբեր վտանգների մասին ազդարարող շչակների ձայները։

«Օդային տագնապ»-ն էլեկտրաշչակների միջոցով տրվող, ընդհատվող ձայնային ազդանշանն է, իսկ «Ուշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում ձայնային տատանումներ չկա։

Sep 29, 202208:22
Տաթեւի սարի բարիքները՝ տեղացիների բիզնես

Տաթեւի սարի բարիքները՝ տեղացիների բիզնես

«Ասե՞մ, թե՞ չասեմը» Տաթևում է։ Այստեղ է գտնվում միջնադարյան հռչակավոր Տաթևի  վանական համալիրը, իսկ «Տաթևեր» ճոպանուղու բացվելուց հետո այն դարձել է զբոսաշրջիկների համար ամենահետաքրքիր վայրերից մեկը Սյունիքում։

Ռոմելա Արզումանյանն առաջիններից մեկն էր, ով զբոսաշրջիկներին առաջարկում է խոտաբույսեր, իր ձեռքերով պատրաստած մուրաբաներ ու գաթաներ։ Այս բիզնեսը հիմա շատերի եկամտի միջոցն է։

Sep 25, 202205:41
«Իմ սիրտը Տաթևում է»

«Իմ սիրտը Տաթևում է»

«Ասե՞մ, թե՞ չասեմի» զրուցակիցը տաթևացի Ալինա Գևորգյանն է։ Համալսարանն ավարտելուց հետո նա նախընտրեց վերադառնալ ծննդավայր մայրաքաղաքում մնալու փոխարեն։ Ինչպես ինքն է ասում «գյուղից արտագաղթելու համար շատ պատճառներ կան․ պետք է գտնել այն միակ պատճառը, որի համար կմնաս»։

Sep 19, 202211:48
«Շինությունների փլուզումը երկրորդական է ստեղծված պատերազմական իրավիճակում»

«Շինությունների փլուզումը երկրորդական է ստեղծված պատերազմական իրավիճակում»

«Ասե՞մ, թե՞ չասեմը» Վերիշեն բնակավայրում է․ զրուցել ենք Գուրգեն Հարությունյանի հետ, ում տունը հայտնվել էր հակառակորդի նշանառության տակ։

Փոդքասթը ձայնագրվել է սեպտեմբերի 14-ին, ժամը 12։00-ի սահմաններում։

Sep 15, 202205:30
Վերիշենը՝ հակառակորդի թիրախում

Վերիշենը՝ հակառակորդի թիրախում

Երկու օր է Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրը հակառակորդի նշանառության տակ է։ Սև լճի հարևանությամբ գտնվող գյուղում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակած կրակից ու արկերից վնասվել են տներ։ Բնակիչները հիմնականում նկուղներում ու քարանձավներում են պատսպարվում․ «Ասե՞մ, թե՞ չասեմը» զրուցել է վերիշենցիների հետ։

Sep 14, 202203:36
Անվտանգ սննդամթերքի ապահովման կազմակերպումը մասնագետների կարիք ունի

Անվտանգ սննդամթերքի ապահովման կազմակերպումը մասնագետների կարիք ունի

Անասնաբուժության ոլորտում տասնամյակների փորձառություն ունեցող Էդգար Թոխսանցը «Ասե՞մ, թե՞ չասեմի» լսարանի հետ կիսում է իր մտահոգությունները, թե որքանով անվտանգ մսամթերք, կաթնամթերք ենք օգտագործում և այդ հարցում կարևորում անասնաբուժության դերը, մասնավորապես մասնագետների արժևորումը։

Sep 09, 202211:58
Գրիշա Մանուչարյանը՝ կրթության ոլորտի մասին

Գրիշա Մանուչարյանը՝ կրթության ոլորտի մասին

«Ասե՞մ, թե՞ չասեմը» հյուրընկալել է Գրիշա Մանուչարյանին, ով կրթության ոլորտում աշխատել է գրեթե կես դար։Նա անդրադառնում է երկրում իրականացվող կրթական բարեփոխումներին, կադրային քաղաքականությանը,բարձրագույն ուսումնական հաստատությունների ու դպրոցների միջև հաղորդակցությանը, ուսուցչի հեղինակությանը և այլ հետաքրքիր հարցերի։

Sep 01, 202220:17
 Տեղահանությունը դադար չի առնում․ Բերձորից՝ Քարահունջ

Տեղահանությունը դադար չի առնում․ Բերձորից՝ Քարահունջ

«Ասե՞մ, թե՞ չասեմը» Գորիսի Քարահունջ գյուղում է․ այցելել ենք Բերձորից տեղահանցված բազմազավակ մի ընտանիքի։ Ծնողները հասցրել են իրենց հետ վերցնել միայն չորս երեխաների հագուստներն ու երկու մահճակալ՝ ակնկալելով վերադառնալ մյուս իրերի ետևից, բայց ապարդյուն․ վերադարձին ոչինչ այլևս իր տեղում չէր։ Հարկադիր տեղահանման և ընտանիքի հետագա պլանների մասին են խոսում Աղասին ու Անյուտան։

Aug 30, 202207:25
«Հայագիտությունն ու բարբառագիտությունը սահման և ժամանակ չեն ճանաչում»

«Հայագիտությունն ու բարբառագիտությունը սահման և ժամանակ չեն ճանաչում»

«Ասե՞մ, թե՞ չասեմի» հյուրն է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը։ Նրա խոսքով՝ հայագիտական առարկաները մեր պետության՝ համաշխարհային հանրության շրջանում հետաքրրքրություն ստեղծող ամբողջական պատկերն են։

Թե ներկայումս որ փուլում է հայերենագիտությունը, հայկական 70 բարբառներից քանիսն է շարունակում գոյություն ունենալ, ինչ դեր ունեն Արցախի և Սյունիքի բարբառները մեր տարածաշրջանի պահպանման գործում, պատմում է նա։

Aug 29, 202223:03
Բնական ռեսուրսների օգտագործումը նոր բիզնեսի սկիզբ

Բնական ռեսուրսների օգտագործումը նոր բիզնեսի սկիզբ

«Ասեմ, թե՞ չասեմը» Քարահունջ բնակավայրում է՝ «Համ ու հոտի» արտադրամասում։ Հիմնադիր Վալերի Մանուչարյանը, օգտագործելով բնական ռեսուրսները, զարգացրել է իր սեփական բիզնեսը։

Aug 19, 202206:13
Կոռնիձորին փոփոխություններ բերող Անդրեն

Կոռնիձորին փոփոխություններ բերող Անդրեն

«Ասե՞մ, թե՞ չասեմի» հյուրն է կոռնիձորցի Անդրե Դավթյանը։ 18-ամյա տղան տարբեր նախաձեռնություններով է հանդիս գալիս՝ փորձելով նպաստել իր գյուղի զարգացմանն ու համայնքային կյանքի ակտիվացմանը։

Aug 17, 202205:13
Հանրային հոգատարություն հուշարձաններին

Հանրային հոգատարություն հուշարձաններին

Միայն Գորիսի տարածաշրջանում ունենք մոտ 1100 հուշարձան, որոնց վերահսկման և պահպանության հարցերով զբաղվում է «Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունը»։ «Ասե՞մ թե՞ չասեմը» զրուցել է ծառայության պետի տեղակալ Անահիտ Գրիգորյանի հետ։

Aug 12, 202215:12
Արվեստանոց-զրուցարան Գորիսում

Արվեստանոց-զրուցարան Գորիսում

«Ասեմ, թե՞ չասեմի» հյուրն է  Հրանտ Բաղդագուլյանի արվեստանոցի համահիմնադիր Եվա Դալլաքյանը, ով պատմում է ոչ ֆորմալ կրթության կենտրոն ստեղծելու և երիտասարդների զբաղվածության խնդրի լուծման հնարավորությունների մասին։

Aug 10, 202215:48
«Ինչպես հասկացա խաղաղության գինը»

«Ինչպես հասկացա խաղաղության գինը»

«Ասե՞մ թե՞ չասեմի» զրուցակիցն է Մարտին Ղազարյանը։ Նա մի քանի օր առաջ է զորացրվել։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Մարտինը նորակոչիկ էր։

Aug 09, 202207:10
Թատրոնը` ինքնաճանաչում

Թատրոնը` ինքնաճանաչում

«Ասեմ, թե՞ չասեմի» հյուրն է  Գորիսի պետական  դրամատիկական թատրոնի  դերասանուհի Թեհմինա Աբրահամյանը։
Թեհմինան «Աշնան արև» ներկայացման Աղունի դերակատարն է, ով պատմում է իր ու մարմնավորած կերպարի ընդհանրությունների մասին։

Jul 28, 202208:53
Իրազեկվածությունը՝ իրավունքների պաշտպանության երաշխիք

Իրազեկվածությունը՝ իրավունքների պաշտպանության երաշխիք

«Ասեմ, թե՞ չասեմի» հյուրն է ՀՀ Արդարադատության նախարարության Սյունիքի մարզի «Գորիս» նստավայրի նոտար Առնո Առաքելյանը։ Նրա հետ զրուցել ենք հանրության իրավական իրազեկվածության հետ կապված խնդիրների մասին։

Jul 21, 202215:12
Ներառական կրթության կազմակերպման համար կադրերի պակաս կա

Ներառական կրթության կազմակերպման համար կադրերի պակաս կա

«Ասեմ, թե՞ չասեմն» այցելել է «Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն», որի գործունեությունը կապված է հատուկ կարիքներ ունեցող երեխաների  մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրմամբ։ Կենտրոնի տնօրեն Հերմինե Շալունցի խոսքով՝ մարզում շարունակում է խնդիր մնալ մասնագիտացված  կադրերի պակասը։

Jul 18, 202211:07
Սյունիքն ունի ՏՏ զարգացման իրական հնարավորություն

Սյունիքն ունի ՏՏ զարգացման իրական հնարավորություն

«Ասեմ, թե՞ չասեմը» անդրադարձել է Սյունիքում ՏՏ զարգացման հնարավորություններին։ Խնդրի շուրջ զրուցել ենք «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության որակի ապահովման թիմի ղեկավար Գառնիկ Բաղդասարյանի հետ։

Jul 14, 202213:41
Համով զրույց Ալեքսի հետ

Համով զրույց Ալեքսի հետ

«Ասե՞մ թե՞ չասեմի» հյուրն է մասնագիտությամբ լրագրող, խոհարար Ալեքսը, ով արտերկրից Հայաստան է տեղափովել մշտական բնակություն հաստատելու համար։ Ալեքսն աշխատում է Գորիսում գործող «Մինա» հյուրանոցային համալիրում։ Ասում է, որ այլևս մտադրություն չունի Հայաստանը լքելու և մտածում է իր խոհարարական դպրոցը հիմնադրել։

Jul 12, 202206:13
Հանրային առողջության պահպանման խնդիրները գյուղական բնակավայրերում

Հանրային առողջության պահպանման խնդիրները գյուղական բնակավայրերում

«Ասե՞մ, թե՞ չասեմի» հյուրն է մանկաբույժ, ընտանեկան բժիշկ, Տաթևի և Տեղի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Ժակլին Ավետիսյանը։ Նրա հետ խոսել ենք գյուղական բնակավայրերում բուժօգնության տրամադրման դժվարությունների, բժշկական կադրերի պակասի և մի շարք այլ հարցերի շուրջ։

Jul 08, 202213:11
Շինուհայրում լուծվում են ջրամատակարարման խնդիրները

Շինուհայրում լուծվում են ջրամատակարարման խնդիրները

«Ասե՞մ, թե՞ չասեմը» հասել է Շինուհայր․ մարդիկ մտահոգված են ջրամատակարարման հարցով։

Տաթև խոշորացված համայնքում խմելու և ոռոգման ջուր ունենալը տարիներ շարունակ բնակիչների համար երազանք է եղել։ Իրավիճակն ավելի սրված է Շինուհայրում։

Շինուհայրում օրվա ընթացքում բնակիչները խմելու ջուր ունենում են ընդամենը երկու ժամ։ Գյուղի որոշ թաղամասեր չունեն նաև ոռոգման ջուր, որի պատճառով տնամերձ հողամասերն անգամ դարձել են անջրտի։

Ընթացիկ տարում Գորիս, Տեղ, Տաթև համայնքների որոշ բնակավայրերում կկառուցվեն օրվա կարգավորիչ ջրամբարներ, հրշեջ հիդրատի 17 հոր։ Ջրամատակարարման բարելավման ծրագիրը, որի պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է, կավարտվի եկող տարվա փետրվարին։

Վերականգնման վարկերի բանկի «Համայնքային ենթակառուցվածքների զարգացում» նախագծի շրջանակներում 2021թվականից սկսվել են Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ համայնքների մի շարք բնակավայրերի և Գորիս քաղաքի խմելուջրամատակարարման հիմնովին վերակառուցման աշխատանքները։ Մոտ 2 միլիոն 100 հազար եվրո արժողությամբ ծրագրով նախատեսվում է կառուցել գրեթե 60 հազար գծամետր ջրագիծ, ինչպես նաև 1400-ից ավելի մասնավոր տնտեսությունները սնուցող ջրագիծ։

Jun 30, 202204:50
Միջազգային ներդրումները՝ համայնքային խնդիրների լուծման միջոց

Միջազգային ներդրումները՝ համայնքային խնդիրների լուծման միջոց

Համայնքների խոշորացումը ենթադրում էր նաև տեղական  բյուջեի ռեսուրսների բազմազանության ապահովում։ Ակնկալվում էր սեփական եկամուտներից բացի, համայնքային խնդիրների լուծման գործում ներգրավել նաև այլ ներդրումներ։ «Ասե՞մ, թե՞ չասեմն» այս թեմայով զրուցել է Տեղ համայնքի նախկին ղեկավար Ներսես Շադունցի հետ։

Jun 28, 202213:02
Հարժիս տանող ճանապարհը շարունակում է անբարեկարգ մնալ

Հարժիս տանող ճանապարհը շարունակում է անբարեկարգ մնալ

«Ասե՞մ, թե՞ չասեմն» այս անգամ  Հարժիսում է և լսում է բնակիչների մտահոգությունները գյուղի խնդիրների մասին։

Jun 23, 202203:58
Զբոսաշրջությունը` տնտեսության զարգացման հնարավորություն

Զբոսաշրջությունը` տնտեսության զարգացման հնարավորություն

«Ասե՞մ, թե՞ չասեմի» առաջին կանգառը Գորիս քաղաքում գտնվող Լարա հյուրանոցային համալիրն է։ Զբոսաշրջության ոլորտի խնդիրների և զարգացման հնարավորությունների մասին պատմում է հյուրանոցի հիմնադիր Սիրանուշ Պողոսյանը։

Jun 22, 202212:05
Նախագծի մասին

Նախագծի մասին

Գորիսի մամուլի ակումբը «Ասե՞մ, թե՝ չասեմ»  խորագրով  այսուհետ ներկայացնելու է Սյունիքի մարզի ամենատարբեր թեմաներ։ Դու ևս կարող ես առաջարկել քեզ հետաքրքրող  թեման։

Գրիր, զանգիր, կիսվիր քո կարծիքով։

Նախագիծն իրականացվում է Freedom House -ի ֆինանսավորմամբ։

Jun 22, 202200:19