
VerKac
By Anna Nazaryan
Զրոյից գործ ձեռնարկելու բանաձևը փոդքասթում կհուշեն փորձառուները: Մարդիկ կխոսեն իրենց քայլերի, այն դրդիչ միջոցների ու մոտեցումների մասին, որ հիմք են դարձել հաջողություն գրանցելու, կհուշեն ճանապարհը, որ հաջողության է տանում, կտան արժեքավոր խորհուրդներ:
«ՎերԿաց»-ի հետ կվայելեք նաև գեղեցիկ պատմություններ:
Վարակվեք ու գործեք, լսեք և ունակ եղեք:
Քայլենք միասին, գործենք ու հասնենք ցանկալիին:

VerKacDec 07, 2020

Հերոս են բոլորը, ովքեր չդարձան դասալիք
44–օրյա պատերազմում չհաղթեցինք, բայց ունեցանք բազմաթիվ հերոսներ։ Ի տարբերություն արցախյան առաջին պատերազմի, 44–օրյա պատերազմը չունի առաջնորդ-հերոսներ, հերոս են բոլոր զինվորներն ու մարտիկները։ Ինչու՞ ենք պատերազմի բոլոր մասնակիցներին հերոս անվանում։ Մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանը «ՎերԿաց»–ի հետ զրույցում բացատրեց, որ մեղքի զգացումն է մեզ ստիպում, որ բոլորին հերոս անվանենք։ «2020 թվականի պատերազմում հերոսներ են բոլորը, ովքեր չլքեցին մարտի դաշտը, մնացին ու պայքարեցին մինչեւ վերջ, նաեւ՝ գերի ընկան»,– ասում է։

Տիտանը՝ զինվորի գլխում․ բացառիկ վիրահատություն Հայաստանում
«Նաիրի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքում կատարվել է գանգոսկրի աջ ճակատային հատվածի պլաստիկա՝ 3D տիտանե թիթեղի մոդելավորմամբ։ Նման վիրահատություն Հայաստանում արվում է առաջին անգամ։ «ՎերԿաց»–ին բացառիկ հնարավորություն է տրվել ներկա լինել բարդ վիրահատությանը։
«Նաիրի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վիրահատարանում կատարվել է գանգոսկրի աջ ճակատային հատվածի պլաստիկա՝ 3D տիտանե թիթեղի մոդելավորմամբ։ Այս վիրահատությունը Հայաստանում արվում է առաջին անգամ։
ԲԿ–ի նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Արման Հակոբյանի նախաձեռնությամբ՝ տիտանե թիթեղով գանգի մոդելավորման ու վիրահատության բոլոր գործողություններն այսուհետ կկատարվեն Հայաստանում։
«2016 թվականի Ապրիլյանից հետո մտածեցինք այդ մասին ու պատվիրեցինք սարքը։ Վիրահատության արժեքը 40 միլիոնից մի քանի անգամ կրճատել է։ Այսօր անում ենք 800 հազար դրամով»,- ասում է բժիշկը։
Վիրահատվողը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Վահագն Սամվելյանն է։ 21-ամյա զինվորը մասնագիտությամբ դերասան է, շատերիս ծանոթ՝ «Վերջին ուսուցիչը» ֆիլմից։

Վիրավոր զինվորը օգնում է վիրավոր զինակցին․ մի լուսանկարի պատմություն
Սոցիալական ցանցերում հայտնվել է լուսանկար, որտեղ շտապ օգնության մեքենայի հատակին պառկած է վիրավոր զինվոր, ծածկոցի տակից երեւում է արյունոտ ոտքը, մի ձեռքը ամրակով անշարժացրած է, մյուս ձեռքը բռնել է մեկ այլ վիրավոր զինծառայող՝ գլուխն ու դեմքը վիրակապած, արյունոտ։ Բավականին խոսուն նկար է 2020 թվականի սեպտեմբերի 27–ին սկսված արցախյան պատերազմի մասին։ Նկարի հերոսներից մեկը Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում է բնակվում։ Աշոտ Թադեւոսյանն է, պատմում է, որ Ջեբրաիլում է վիրավորում ստացել։ «Երկու ամսվա զինծառայող էի, 27–ի առավոտյան, երբ հրթիռակոծվեց զորամասը, հասկացանք, որ սա մի այլ պատերազմ է, ավելի հուժկու»։ Աշոտ Թադեւոսյանը հիշում է, որ շատ վախեցել է, երբ ոտքերը չի զգացել, մտածել է, թե կորցրել է դրանք։ « Հետո, երբ տեսա ոտքերս, հանգստացա»։ Մոտավորապես 12–13 ժամ պառկած մնացել է գետնին, քանի որ թշնամին անընդհատ հարվածում էր, ոչ մի մեքենա չէր կարողանում մոտենալ, արնաքամ էի լինում»։ Կոտրված ողնաշարով ու կոտրված ոտքով, բեկորային վնասվածքներով Ջեբրաիլից Ստեփանակերտ տեղափոխվելու ճանապարհին է արվել նկարը։ Չգիտի, թե ով է նկարել։ Նկարը գտել է սոցիալական ցանցերում ու զարմացել։ Փրկվածը՝ Աշոտ Թադեւոսյանը ասում, որ սա դեռ վերջը չէ, պետք է կորցրած հողերը դեռ հետ բերել։

Մարտի դաշտում կամիկաձեների անձրեւ էր․ խոսում են հերոսները
«Հետ ենք բերելու հողերը», սա այն երազն է, որ ամեն օր տեսնում են հայ զինվորները, մեր հերոս մարտիկները։
«Թշմանին էլ գիտի, որ ինքը չի հաղթել մեզ, հողերը նվիրվել են իրենց։ Պատերազմը ավարտված չէ։ Ոնց կարող է ավարտված համարվել կռիվը եթե մեր հողերը մեր սրբությունները թշնամու ձեռքում են»,– ասում եմ հայ հերոս զինվորները։
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր վերականգնողական փուլ են անցնում արցախյան պատերազմի հերոսները։ Մեկը ձեռքն է կորցրել, մյուսը ոտքը, մեկին էլ փրկել է ծոցագրպանի աղոթագիրքը։

եւ ոչ մի վիրուս
Պարզվում է վիրուսի մուտքը հաստատություն կարելի է լիովին փակել։
Ինչպես մեղասորսիչ սարքն է անվտագություն պահանջող հաստատությունների մուտքում, օրինակ՝ կառավարություն, նախագահական, կենտրոնական բանկ կամ գերատեսչություններ մուտք գործող մարդու անվտանգությունը ստուգում է, այնպես էլ ախտահանչ նոր սարքն է արագ ստուգում եւ ոչնչացնում բոլոր վիրուսները մարդու վրայից։
Այդպիսի ոչ թանկ սարքով կարելի է վիրուսի ճանապարհը փակել։
Հայերի գիտական միտքը այլ երկրներում գործող ախտահանիչ կոչվող թունելի օրինակը ստեղծել ու տեղադրել է Վեդիի քաղաքապետարանում։ Շենք մտնող բոլոր այցելուներին կամարաձև, լուսարձակող սարքն է առաջինը դիմավորում։ Անկախ նրանից, թե այցելուն որտեղից է գալիս, որևէ տեղից իր հետ վիրուս բերել է, թե ոչ, մեկ-երկու վայրկյանում ախտահանվում է։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ «ախտահանման թունել» է տեղադրված նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Նովո-Օգարիովոյի նստավայրում։

Սիրել մարդկանց․ կորոնավիրուսի տված դասը․
Սիրել մարդկանց, ապրել աստվածահաճո ու կյանքով. սա այն դասն է, որ պետք է սովորենք համաճարակային այս վիճակում, ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Այսօր շատերն են խոսում ու ենթադրություններ անում` վարակը իրակա՞ն է, թե՞ ոչ, բնակա՞ն է, թե՞ արհեստական, լաբորատորիայում ստեղծված։
Տեր Եսային այս հարցերը կարեւոր չի համարում, տեղի ունեցածը, ըստ նրա, փորձություն է։ «Իրականում ցանկացած փորձություն` մեծ կամ փոքր, գալիս է, որպեսզի անդրադառնանք մեր կյանքին, թե որքանով ենք աստվածահաճո ընթացք ապրում»,- ասում է քահանան։

Բնակչության 35 տոկոսը կամ 800 000 մարդ դեռ պետք է վարակվի․ հաշվարկ համաճարակաբանից
Կորոնավիրուսի դեմ պայքարում պատրաստի բանաձևեր չկան՝ ասում է բժշկական գիտությունների թեկնածու, համաճարակաբան Արման Բադալյանը։
«Հրաշք բանաձեւ չկա։ Որոշումները կայացվում, փոփոխությունները ներդրվում են քայլ առ քայլ։ Սա երկարատեւ պրոցես է»,-նշում է մասնագետը։
Դիմակների կրումից հետո վարակի տարածումը կառավարելի դարձնելու երկրորդ հիմնական միջոցը, նրա կարծիքով, թեստավորման ծավալների ավելացումն է։ Դա հնարավոր կդարձնի կոնտակտավորների վաղաժամ հայտնաբերումը՝ ասում է համաճարակաբանը։
«Եթե այս քայլերը պատշաճ արվեն, մենք կկարողանանք կտրել համաճարակաբանական կապերը ու վարակի տարածվածության խմբավորման տարբերակին հասնել»։
Արման Բադալյանի հաշվարկներով հիվանդության նահանջին պետք է սպասել երբ բնակչության 30-35 տոկոսը կամ մոտ 800 հազար մարդ վարակվի։

Վիրուսին կրակիր մեղրով․ վարակից ապահովագրող միջոց՝ մեղվապահից
Ոչ մի դեղ մեղվին, բուժում՝ միայն բույսերով։
Օրական մեկ ճաշի գդալ մաքուր, օրգանական մեղրը կանխում է թոքային ցանկացած հիվանդություն, իսկ կորոնավիրուսը թոքաբորբի պայմաններում ավելի բարդացնում է վիճակը։
63 ամյա Էդուարդ Մովսիսյանը ժամանակին գյուղապետարանի հաշվապահն է եղել ու զուգահեռ նաեւ մեղվապահությամբ է զբաղվել։ Նա վստահեցնում է, որ մեղրն ու մեղվի ստեղծած այլ պրոդուկտներ բազմաթիվ հիվանդություններ են բուժում։
«Ռուսական ու չինական մեղրը ողողել է աշխարհը, բայց ամենից օգտակարը ալպյան մարգագետինների ծաղիկներից ստացված մեղն է»,– պատմում է մեղվապահը ու առաջարկում վիրուսից պաշտպանվելում համար յոդն ու մեղրը լուծել ջրում ու խմել, « շատ օգտակար է»,– ասում է։

Միզունա, մորինգա, եղերդակ, ռուկոլա ․․․ թանկարժեք ու շատ օգտակար բույսեր՝ Հայաստանում
Մի ամբողջ փունջ ոչ ավանդական մշակաբույսեր այսօր աճեցվում են Հայաստանում ՝ առանց հողի։ Թաղանթանյութով հարուստ, բացառիկ օգտակար բույսերը ստացվում են Նորագյուղի Գագիկ Դավթյանի անվան հիդպրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտում։
Ինչպես է հաջողվում ստանալ թանկարժեք ու չափազանց օգտակար բույսերը մեր երկրում։ -ի ունկնդիրների համար գիտական աշխատանքով զբաղվող ինստիտուտի փոխտնօրեն Աննա Թադեւոսյանը պատմում է թե ինչ նշանակություն ունեն ոչ ավանդական բույսերը մարդու առողջության համար ու որքանով են օգտակար։ Դրանք աճում են առանց հողի, սուբստրատով։
Հիդրոպոնիկա՝ գիտություն ջրի կամ գլաքարի միջոցով գյուղատնտեսություն զարգացնելու մասին:

Միացնում ենք ընդունելու ռեժիմը ու հարգում վիրուսին
Ակտիվացնում ենք ելքը գտնելու ռեժիմը ու հաշվի նստում վիրուսի հետ․ կյանքի ուսուցիչը՝ ճգնաժամը հաղթահարելու մասին։
-ն այսօր իր ունկնդիրներին հնարավորություն կտա հսականալ թե ինչպես վարվել համաճարակի այս պայմաններում, ինչպես հնարավորինս օգուտներ քաղել ստեղծված իրավիճակից եւ ոչ թե պարապությունից տրվել բամբասանքին, վեճերին կամ ձանձրույթին։
Հատուկ ունկնդիրների համար խախտել եմ ինքնամեկուսացումն ու այցել ձեզ համար օգտակար հոգեբանական խորհուրդներ ու հորդորներ լսելու՝ կյանքի ուսուցիչ Գրիգոր Առաքելյանից։

10 հազար դրամով սկսած բիզնեսը. շփման գծին մոտ արարվում ու ստեղծվում է
Սահմանապահ գյուղում շատ գործեր կարելի է ձեռնարկել, անգամ խանգարող տերեւները եկամուտի աղբյուր են։ ,- ասում է Անդրանիկ Մանուկյանը։ Նա հաջողություններ է գրանցել արդեն մի քանի բիզնես ծրագրում։ Արդյունքը՝ գոհացնող է։

Մեկ օրում այրել կամուրջներն ու առաջ գնալ․ գործելու վճռականության մասին

Դիմացինի կյանքով ապրելու նուրբ արվեստի մասին․ սահմանապահ քահանայի մեկ օրը

Դիմացինի կյանքով ապրելու նուրբ արվեստը

Լոռու անտառներն ապահով են, հսկողները՝ կանայք

Հայաստանի միակ կին անտառապետը

Բաբախող սիրտը՝ ափի մեջ․ բացառիկ վիրահատություններ անող բժիշկը

Ինչպես է կենդանի սիրտը բաբախում բժշկի ձեռքում

Կյանքը կրակից ներս եւ դուրս․ մասնագիտությունը՝ հրշեջ
Քաջություն պահանջող հերոսական այս գործում պետք է արագ կողմնորոշվել, ճիշտ քայլեր ձեռնարկել՝ կրակը մարելու, հրդեհը հանգցնելու համար։ Հրշեջ փրկարարի հիշողությունը լի է տարբեր պատմություններով։ Գրանցված հաջողությունները շատ են, սակայն քիչ չեն նաեւ այսպես ասած հումորի վերածվող դեպքերը։
Երեւան քաղաքի փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գարեգին Հակոբյանը ասում է, որ գործը նվիրվածություն է պահանջում։

Թրենդային մասնագիտության նրբությունները․ անհաջողությունը կոփում է հրշեջին․
Քաջություն պահանջող հերոսական այս գործում ոչ միշտ է հաջողվում կրակի ճիրաններից դուրս բերել այրվող մարդուն։ Արագ կողմնորոշում ու անպայման ճիշտ մոտեցում, սա հիմնական գործն է, մնացած արդեն իրավիճակային է, ասում է Երեւան քաղաքի փրկարարական ուժերի վարչության հրդեհշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գարեգին Հակոբյանը։

Նորածինների մահացության ցուցանիշների նվազմամբ տարածաշրջանում առաջատար ենք

Շնչել ինքնուրույն ու ապրել․ նորածնի լացը լավ նշան է բժշկի համար

Կրակահերթերի տակ ծաղկող մերձարեւադարձային այգին

Հնում հայերը խմել են միայն գինի

Փոքրիկ դրախտ՝ սահմանագոտում

Սեւանում զարգացնել զբոսաշրջային դայվինգը, Հայաստանում՝ ստորջրյա հնագիտությունը

Հայաստանում ստորջրյա հնագիտությունը զարգացնելու ճանապարհով
88-ի երկրաշարժի փլատակներից փրկվելու, իր ու իր ընտանիքի գոյության հարցերերով զբաղվելուց հետո, մասնագիտությամբ լրագրող Աննա Մարտիկյանը ընտանիքի հոգսը մի փոքր թոթափելուց հետո իրեն թույլ է տվել վերջապես Սեւանին մոտենալ՝ լող տալու։ Սեւանի հետ առաջին հանդիպումը յուրօրինակ սեր է ծնել ու մասնագիտությամբ լրագրող Աննան որոշել է դայվինգով զբաղվել
Նա ուզում է Հայաստանում զարգացնել ստորջրյա հնագիտոթյունը։ Նաեւ վստահեցնում է, որ Սեւանում կարելի է զարգացնել զբոսաշրջային դայվինգը։

Տեսիլք, գոհություն ու գործ․ հաջողելու ուղին հուշում է փորձառու ենոքավանցին

Տեսիլք ունենալ, գոհ լինել ու գործել․ հաջողելու բանաձեւը ենոքավանցի Չիբուխչյանից

ՎերԿաց

Քաղցկեղի բուժումը Հայաստանում հնարավոր է

Հայ գիտնականների նոր հայտնագործությունները՝ քաղցկեղի բուժման ուղղությամբ

Հայը պետք է մաքրի իր գենը վատ հիշողություններից
Հայերը կարողացել են պահպանել իրենց գենետիկ հատկությունները և 5 հազար տարվա ընթացքում չեն խառնվել այլ ազգերի հետ: Հայերն ունեն պարբերական հիվանդություն, դրանով տարբերվում են,- ասում է:

Հայը պետք է մաքրի իր գենը վատ հիշողություններից
Հայերն ունեն պարբերական հիվանդություն, դրանով տարբերվում են,- ասում է:

Նոր տեխնոլոգիա ջերմոցում ու մեծ միջոցների խնայում․․․
